Առողջ երեխա
ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ
Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի: Դրանք գրեթե չեն անցկացվում ազգային ՛՛ֆիլտրով՛՛, չեն համաձայնեցվում ազգի, երկրի դիմագծի, առանձնահատկությունների հետ: Եվ, այս առումով, այնքան էլ պետք չէ անհանգստանալ վերինների՝ երբեմն ոչ բավարար կրթության հարցով, որովհետև գիտուն, թե անգետ, կրթված, թե՝ ոչ այնքան. նույն գործն են անում՝ ընդամենը հրահանգների կատարում…երբեմն անգամ դառնալով սեփական ժողովրդի, և ուրեմն, նաև հենց իրենց դեմ դուրս եկած ՛՛ծանր հրետանի՛՛, որն ամեն գնով պետք է հարթի իր ճանապարհը. հարկ է՝ ստով ու կեղծիքով անգամ. Ասենք, գենետիկ սնունդը հայտարարելով ոչ ավել, ոչ պակաս՝ օգտակար, որոշ կասկածելի պատվաստումներ՝ իրենց ճչացող ՛՛պոզ ու պոչով՛՛՝ իրավիճակի միակ ելք: Կարևորը, որ միջազգային կառույցներն իրենց բռունցքը, թե մեծ փողերը սեղանին են իջեցրել:
Այդպիսի հրահանգներից մեկը, արդեն քանի տարի մեզ մոտ հնազանդորեն իրագործվող, կրծքով կերակրվող երեխաներին ջուր չտալն է:
Առողջապահական համաշխարհային կազմակերպության և, բնականաբար, նաև հենց մեր պատասխանատուների կողմից, մանկաբույժներին ուսուցանվում է՝ արգելել կրծքով կերակրող մայրերին՝ երեխային մինչև վեց ամսական դառնալը ջուր տալ:
Բնականաբար, դա ունի իր ՛՛բացատրությունն՛՛ ու իբրև թե ՛՛լուրջ փաստարկները՛՛: Առաջին բացատրությունն այն է, թե՝ մայրական կաթն արդեն իսկ ջուր է: Այս աբսուրդի ժամանակներում, երբ մածունը ամենատարբեր հարցերում արդեն վաղուց են սև ՛՛դարձրել՛՛ և մենք էլ հլու ընդունել ենք, այնքան էլ զարմանալի չէ, որ կաթն էլ կարող է ջուր դառնալ և կյանքից դուրս մղել այդ ՛՛ավելորդ՛՛ ջրին: Եվ շատ մայրեր արդեն ամռան տապին՝ իրենց ծարավից լացող մանկան կողքին, հանգիստ վայելում են ջրի ոչ միայն այդ պահին իրենց ծարավը հագեցնելու համար անհրաժեշտ քանակը, այլ դեռ ավելին՝ արդեն շատերին հայտնի ամենօրյա 1.5 -2 լիտրը, որը պետք է օրգանիզմին՝ առողջության, երկարակեցության ու տոքսիններից ավելի հեշտ ազատվելու համար: Այլ խոսքով ասած՝ այդ կենսական հեղուկն անգամ ավելիով է անհրաժեշտ օգտագործել, որովհետև մեծահասակ մարդու օրգանիզմը 65-70 %-ով ջրից է բաղկացած, իսկ երեխայինը՝ մոտ 80-85, և ջուրը օրգանիզմի հիմնական միջավայրն է, որն ապահովում է բոլոր պրոցեսների ճիշտ ընթացքը։
Ջուրն օրգանիզմում ամենուր է՝ հյուսվածքներում, օրգաններում, բջիջների ներսում և միջբջջային տարածության մեջ, արյան հունում և այլուր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել /չնայած առանց դրանց էլ պարզ է, և երևի թե, նախամարդն անգամ վստահաբար գիտեր այդ/, որ մարդու օրգանիզմում ջրի անգամ ոչ մեծ պակասը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Իսկ կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։
Այնպես որ, ջրի դեմ այսքան լրջորեն իրականացվող արշավը, և այն էլ՝ կրծքի տարիքի երեխաների մոտ, երբ այդ հասակում ամենակարևոր ֆունկցիաների հիմքն է դրվում, երբ օրգանիզմը առանց այն էլ գտնվում է աշխարհի հետ ադապտացիայի իր ամենակարևոր և լարված շրջանում, երբ ուղեղի շատ պրոցեսներ՝ ամենափոքր սթրեսի դեպքում անգամ, էլ չասած՝ նյութափոխանակային խանգարումների, կարող են մեծ շեղումներով ընթանալ ու ձևավորվել և այլն, և այլն, արդեն զգոնության պետք է մղի…
Եթե անգամ ընդունենք էլ, որ օրգանիզմը՝ սննդից՝ մեծ էներգիա ծախսելով կարող է ի վերջո ստանալ ջրի ինչ-որ քանակ, բնականաբար՝ ոչ բավարար, ապա ծարավի զգացողությունն էլ բավական է, որ երեխան արդեն սթրեսի իր մեծ բաժինն ստանա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ այդպես ընդունել չենք կարող, որովհետև կաթը օրգանիզմը որպես սնունդ է ընկալում և այն այլ ճանապարհ է անցնում, քան ջուրը, որն արդեն անվանվում է որպես ՛՛ջրային հավելում՛՛, իսկ հավելում բառն արդեն նրան զրկում է իր ՛՛կարևոր՛՛ ածանցից, այդպես ի չիք անելով այդ նույն իմաստը: Ոմանք շատ լավ գիտեն՝ բառերի հետ այդ խաղով, լուրջ խնդիրները ներկայացնել թեթև պրոբլեմների տեղ և հակառակը, այդպես խաթարելով մարդկանց կողմից իրականության ճիշտ ընկալումը:
Մենք արդեն ունենք ՛՛ջրային թունավորում՛՛ նորաթուխ տերմինը. ՛՛Չափից շատ ջուրը կարող է հանգեցնել լուրջ իրավիճակի, որը կոչվում է ջրի օրալ թունավորում (oral water intoxication)՛՛ : Եվ այս փաստարկով, չի բացառվում, որ հանգիստ կարող են երեխայի մոտ ի հայտ եկած ցանկացած խնդիր, հիվանդություն փորձել կապել ոչ թե իրական պատճառի, այլ հենց ջուր օգտագործելու հետ, այդպես ավելի հաստատուն դարձնելով իրենց կործանարար նորամուծությունը …Չէ որ նրանց ՛՛թուրը մեր երկրում և աջ, և ձախ կտրում է՛՛: Ես շատ եմ տեսել ՛՛սննդային թունավորումներ՛՛, որոնցից երեխային փրկելու համար առաջին հերթին ջուր է պետք ներմուծել օրգանիզմ, որպեսզի այն կարողանա ազատվել թույներից: Բայց ահա…. ՛՛Նոր ժամանակներ, նոր բարքեր՛՛…
Եվ հետո, ինչպե՞ս կարող է ՛՛չափից շատ ջուրը՛՛ /հավատացեք, երեխան խմում է միշտ այնքան, որքան իրեն պետք է և ոչ երբեք չափից շատ/ ավելի վտանգավոր լինել օրգանիզմի համար, քան չափից շատ սնունդը, էլ չասած՝ նաև շոգ ժամանակ, երբ օրգանիզմը անգամ հաճախ լրիվ հրաժարվում է սննդից, իջնում է ախորժակը, որովհետև մարսողական պրոցեսները դժվար և ոչ լիարժեք են ընթանում: Ի միջի այլոց, այս ժամանակների հիվանդացության, առողջական շատ խնդիրների կարևոր պատճառներից մեկը հենց չափից շատ սնունդ օգտագործելն է՝ այն կուլտ և պաշտամունք դարձրած: Եվ երեխային էլ սնունդը որոշակի քանակով է պետք ու օգտակար: Այն չի կարելի հարմարեցնել ծարավին և դրանով լրացնել ջրի այն քանակը, որը պետք է լինում հատկապես ամռան շոգ ամիսներին: Եթե այդ ժամանակ ավելացած ջրի պահանջը լրիվ լրացվի կաթով, երեխան փաստորեն ծարավը հագեցնելու համար անվերջ սնունդ ընդունելով՝ իր օրգանիզմը ծանրաբեռնելու է սննդի և նրա մեջ եղած էլեմենտների ավելցուկով՝ առաջացնելով մարսողության խնդիրներ, կամ ճարպակալման առաջին լուրջ հիմքերն է դնելու: Նորից չկրկնեմ, որ անմիջապես ջուր չստանալով, փաստորեն նաև ծարավի զգացողությունը չի անցնելու և հագեցում չի լինելու:
Փորձեք ամռան տոթին, ծարավ ժամանակ ջրից բացի որևէ այլ հեղուկ խմել. դա անգամ հաճախ ավելի է ավելացնում ծարավի զգացողությունը:
Իսկ …Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան նշում է. “Հավելումները՝ ջուրը, գլուկոզայով ջուրը, արհեստական կերը և այլ հեղուկներ չպետք է տրվեն կրծքով կերակրվող նորածին երեխային, եթե դրա համար չկա բժշկի ցուցում բժշկական հիմնավորմամբ…. Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, նույնիսկ շոգ կլիմայական պայմաններում, ջուրը և հյութերը ավելորդ են կրծքով կերակրվող երեխաների դեպքում և կարող են պարունակել աղտոտիչներ կամ ալերգեններ”:
Ինչ վերաբերվում է աղտոտիչներին և ալերգեններին, դա արդեն ջրի մաքրության խնդրին է վերաբերվում և որևէ կապ չունի ՛՛խմե՞լ, թե՞ չխմել՛՛ գրեթե շեքսպիրյան ձևակերպման հետ: Բնականաբար, երեխային պետք է մաքո՛ւր ջուր տալ, վստահ, որ աղիքային խանգարումների պատճառ չենք ունենա: Հայաստանում՝ մաքրամաքուր ջրերի երկրում, դա առանձնապես խնդիր էլ չէ:
Եթե այս անգամ չփորձենք դավերի տեսությամբ առաջ գնալ, թեպետ այն միշտ կա, և այլ բացատրությամբ կռահումներ անենք, ինչպես որոշ ռուս բժիշկ-գիտնականներ. կարելի է հանգել այն բանին, որ ինչ-որ աֆրիկյան երկրների համար հարմարն ու ընդունելին, որտեղ ջուրը միշտ կարող է ինֆեկցիայի պատճառ դառնալ, ցանկանում են պարտադրել բոլորին՝ մեզ, ձեզ, նրանց…
Դժվար է հասկանալ նաև, թե ինչու է ՛՛կաթը ջուր է՛՛ ձևակերպումը միայն կրծքով կերակրվողներին վերաբերվում, երբ նույն ջրի քանակը նաև արհեստական կերի մեջ կա: Այստեղ առանց խարդավանքների տեսության դժվար է բան հասկանալ: Հավանաբար, հատկապես դրսի արտադրանք հանդիսացող արհեստական սնունդը, որի մեջ երբեմն առկա է գենետիկ փոխված հումք, արդեն իր ոչ բարի գործն անում է և ՛՛ուշադրությունից՛՛ դուրս են մնում կրծքով կերակրվողները: Եվ հետո, լրիվ այլ ուսումնասիրության նյութ է ՛՛ջրի պակասի և ծարավի հետևանքները կրծքով կերակրվող երեխաների մոտ՛՛ ձևակերպվածը, և համաձայնեք, որ, շատ առատ արդյունքներ խոստացող:
Ջրի դեմ պայքարի կողմնակիցները ջրի ՛՛ավելորդությունը՛՛ պատճառաբանում են նաև այն բանով, որ, իբրև թե, ջուր խմելուց հետո երեխան այլևս ուտել չի ցանկանա, ապա մոր կաթը կպակասի, ապա՝ քաշի անկում, ապա… Եվ այսպես շարունակ: Բայց. ջուրը շատ արագ անցնում է արյան մեջ և բոլորովին էլ երկար ժամանակով չի զբաղեցնում սննդին անհրաժեշտ տեղը ստամոքսում, որը կարող է բերել իբր ախորժակի անկման: Յուրաքանչյուրիս համար դա ծանոթ բան է՝ ջուր խմելը երբեք քաղցի պահանջը չի բթացնում:
Պայքարողների փաստարկներից մեկն էլ այն է, թե ՛՛Երեխաները կարիք ունեն այն սննդանյութերի և կալորիաների, որոնք կան կրծքի կաթում, իսկ ջուրը չունի դրանցից և ոչ մեկը՛՛:
Միայն զարմանալ կարելի է, թե անտրամաբանության ի՞նչ քանակ է պետք ջուրը կալորիայի և սննդանյութի հետ խառնելու, շփոթելու համար:
Դրանք լրիվ ուրիշ ՛՛աշխարհներ՛՛ են և տարբեր նշանակություններ ունեն օրգանիզմի համար. Սնունդը նյութափոխանակության պատասխանատուն է անմիջապես որպես նյութ և ի վերջո սնում է բջիջները, էներգիայի աղբյուր դառնում, իսկ ջուրն այն միջավայրն է, որն անհրաժեշտ է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսների ճիշտ ընթաքի համար։ Եվ միջավայրը, նրա քանակը, խտությունը շատ ավելի կարևոր են նրա մեջ գտնվող էլեմենտներից: Չնայած, բնավ էլ ջուր տալով, երեխային սննդից չենք զրկում:
Եվ սնունդ տալով էլ իրավունք չունենք նրան ջրից զրկել, որովհետև, նորից կրկնեմ, որ սննդի մեջ եղած ջուրը երբեք չի կարող բավարար լինել ջրի իրական պահանջի համար: Իհարկե, երկար գցել-բռնելու, չափ ու չափումների կարիք էլ չկա, մարդը, երեխան ինքն է հասկանում՝ իրեն ջուր պետք է, թե՞ ոչ: Սննդի պահանջի համար կա քաղցի զգացումը, ջրի պահանջի համար՝ ծարավինը: Ամոթ էլ է, որ ստիպված եմ նման՝ մանկապարտեզի երեխային էլ պարզ բանը տող դարձնել: Բայց…
Եվ ստիպված եմ նաև շարունակել, որ մարդն առանց սննդի շատ երկար կարող է դիմանալ, իսկ առանց ջրի՝ մի քանի օր միայն: Հենց դա բավական է արդեն, որ այդ սխայն այլևս չպարտադրվի մեր մայրերին: Իսկ կարգին ջուր չունեցողները թող մեզ՝ դարերով մեր երեխաներին Աստվածապարգև Հայոց անմահական ջրով շահած-պահածներիս՝ ջուր խմել չսովորեցնեն:
Ափսոս, այս ընթացքում ջրից զրկված երեխաների հետագա վիճակի մասին այդպես էլ դժվար թե եզրահանգումներ անենք: Բայց վստահ եղեք, որ ինչ-որ տեղ՝ մեզ իրենց խոշորացույցի ապակու տակ մշտապես պահողները, այդ հետևանքները աչալուրջ հսկում են, գումարում, հանում, եզրահանգումներ անում և ավելի ոգևորված բացում իրենց քսակների կապերը՝ հերթական քայլերն ու արդյունքները ևս ապահովվելու համար:
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն